«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում հերթական բարդ վիրահատությունն է իրականացվել։ Պացիենտը դիմել էր հիվանդանոց՝ գանգատվելով սրճանման զանգվածով փսխումներից, ընդհանուր թուլությունից.
Կարճատև նախապատրաստությունից հետո կատարվել է գաստրոսկոպիա, որի ժամանակ ախտորոշվել է Ֆատերյան պտկիկի արյունահոսող գոյացություն, կատարվել է բիոպսիա և հեմոստազ։
Հիստոլոգիական հետազոտության արդյունքում ախտորոշվել է Ֆատերյան պտկիկի նեյրոէնդոկրին ուռուցք (հազվադեպ հանդիպող)։
Վիրաբույժ Խաչիկ Այվազյանի գլխավորությամբ, ասիստենտներ Հակոբ Շմավոնյան և Կորյուն Ափոյան, անեսթեզիոլոգ Արմեն Հովհաննիսյան, կատարվել է վիրահատական միջամտություն՝ լապարասկոպիկ պանկրեատոդուոդենալ մասնահատում՝ հաշվի առնելով ենթաստամոքսային գեղձի մնացած հատվածի ատրոֆիկ փոփոխությունը՝ կոնվերսիա, պանկրեատէկտոմիա։
️ Հետվիրահատական շրջանը անցել է հարթ, պացիենտը դուրս է գրվել 9-րդ օրը։
.png)